|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Ամեդի» թատերական փառատոնի շրջանակներում Բոսֆորի ցուցադրական արվեստների միությունը Դիարբեքիր քաղաքում բեմադրել է հայ անվանի գրող, արձակագիր, հրապարակախոս և գրականագետ Զապել Եսայանի կյանքին նվիրված «Զապել» ներկայացումը. հաղորդում է mezopotamyaajansi.com կայքը:
«Իրականությունն ազատություն է ծնում» կարգախոսով անցկացվող փառատոնի շրջանակում ցուցադրված ներկայացման հիմքում Զապել Եսայանի «Սիլիհտարի պարտեզները» գիրքն է:
1878 թ. Սկյուտար թաղամասում ծնված Զապել Եսայանի կյանքը ներկայացնող բեմադրությունը պատմում է 1915 թ. ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականների ցուցակում ընդգրկվելու և հրաշքով փախուստի դիմելու, աքսորի, երկար տարիներ դեգերելուց հետո Խորհրդային Հայաստան տեղափոխվելու և 1937 թ. ստալինյան բռնաճնշումների հետևանքով ձերբակալվելու պատմությունը: