Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այս օրերին Կ.Պոլսում ընթանում է մինչ օրս այնտեղ կազմակերպված ամենալայնամասշտաբ լուսանկարչական միջոցառումը՝ Բեշիքթաշի երկրորդ միջազգային լուսանկարչական փառատոնը՝ հայտնի նաև «Ֆոտոստամբուլ» անվամբ:
Բեշիքթաշի թաղապետարանի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ փառատոնին մասնակցում է շուրջ 60 լուսանկարիչ` ԱՄՆ-ից, Ասիայից, Եվրոպայից և Թուրքիայից:
Փառատոնն անցկացվում է քաղաքի փողոցներում ու հրապարակներում, ինչպես նաև՝ Օրթաքյոյի մանկատանն ու մշակույթի կենտրոնում: Նախատեսված են 487 ցուցահանդես, 15 կլոր սեղան և քննարկում, 100 լուսանկարչական ցուցադրություն և մի շարք այլ մշակութային միջոցառումներ: Փառատոնի այս տարվա հիմնական թեման «Այլ կյանքեր»-ն է:
Թաղապետարանի հայտարարության մեջ նշվել է, որ փառատոնում հատուկ տեղ է հատկացվել պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերին: Ցուցահանդեսի մուտքին տեղադրվել է Գյուլերի հսկայական պատկերը, իսկ փողոցում ցուցադրված է Գյուլերի «Կորուսյալ Ստամբուլ» խորագրով լուսանկարների շարքը:
Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն վարպետի՝ մինչ օրս անհայտ, չցուցադրված աշխատանքները: Գյուլերի լուսանկարների վերաբերյալ նաև հատուկ ժողով-քննարկում է կազմակերպվելու:
Միջոցառումը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին և կավարտվի նոյեմբերի 8-ին: