Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նուբար ՕԶԱՆՅԱՆ
Սկյուտարցի Զապել Եսայանը Ցեղասպանության արհավիրքին ականատես խիզախ գրող է, ով փրկել և պաշտպանել է անթիվ հայ որբերի, ինչպես նաև՝ իրավունքների և արդարության պատվավոր պաշտպան։
Ժողովրդին անպարտելի, զարգացած ու հզոր են դարձնում ոչ թե արտադրված զենքերը, այլ այդ ժողովրդին դաստիարակած արվեստագետներն ու մտավորականները։ Հայ ժողովուրդը պատմության ընթացքում ոչ միայն տվել է անթիվ պոետներ, գրողներ, բանաստեղծներ և արվեստագետներ, այլև իր հմուտ ձեռքերով ձևավորել է երկաթ, պղինձ, ոսկի, քար, փայտ և թել, դրանք մշակելով՝ նրանց կյանք ու հոգի հաղորդել։ Երբ անդրադառնում ենք նրա գրավոր երկերին, տեսնում ենք դրանց բարդության և հարստության անթիվ օրինակներ։
Իթթիհադական-քեմալիստները, ինչպես իրենց նախնիները՝ օսմանցիները, իրենց զավթումներով ու բռնությամբ անցան պատմության մեջ, արյան ու կեղեքման հետքեր թողեցին իրենց անցած ու ապրած վայրերում և վախ սերմանեցին տեղի ժողովրդի մեջ։ Իթթիհադական-քեմալիստները, ովքեր իրենց արդարությունը գրել են արյան, վախի և կեղեքման վրա, պատմության և ժողովրդի հիշողության մեջ իրենց անունները գրանցել են որպես բարբարոս: Այն, ինչ պատմությունն ու քաղաքակրթությունն ընդունում էին որպես ամոթ, իթթիհադ-քեմալիստներն ընկալում էին որպես հպարտություն։
Փորձում էին պաշտպանել ժխտողականության և կրոնի քողի տակ իրենց բռնակցված հողերի կործանման և կողոպուտի վրա հիմնված օկուպացիոն քաղաքականության ամոթալի ռասիզմը։ Օրորոցում քնած հույն երեխան, դպրոց այցելած հայ երեխան, իր ազգային երգը եկատարող քուրդ երեխան մեծացել են քեմալականների վախի ու կեղեքման ընկալմամբ։
Ֆաշիստ շեֆը ամեն առիթի, ժխտողականությամբ փորձում էր պնդել, որ այս հողերում հայ ժողովուրդը «քոչվոր» է։ Թեև այս երկիրը վերածվել է ավերակների և մնացել է մեկ սյունի վրա, կան հազարավոր եկեղեցիներ, դպրոցներ, մզկիթներ, աղբյուրներ և պաշտամունքի վայրեր, որոնք կառուցվել են հայ վարպետների հմուտ ձեռքերով։
Արվեստի պատմության և գրողների մեջ կային հարգված հայ կին ռահվիրաներ, ովքեր հետամուտ էին ազատության գաղափարին։ Նրանք հմտորեն օգտագործել են և՛ զենքը, և՛ գրիչը՝ որպես ազատության խորհրդանիշ։ Նրանց մեջ կարեւոր տեղ ունի սկյուտարցի Զապել Եսայանը։ Զապել Եսայանը, ծնված 1878 թ. փետրվարի 4-ին Ստամբուլի Սկյուտարում, խիզախ գրող է, ով ականատես է եղել Ցեղասպանության արհավիրքին, միաժամանակ նաև իրավունքների և արդարության պատվավոր պաշտպան էր, ով փրկել և պաշտպանել է անթիվ հայ որբերի։ Զապել Եսայանը, ով իր բազմակողմանի տաղանդը զուգորդել և զարգացրել է ազատության համար պայքարին զուգահեռ, շարունակում է մնալ կանանց ազատության պայքարի խորհրդանշական անուններից մեկը, թեև անցել է ավելի քան հարյուր տարի։ Ֆեմինիզմի շարժման ուժեղ ռահվիրաներից, կանանց իրավունքների պաշտպան, գրող և բանաստեղծ Զապել Եսայանն այնպիսի հարգարժան գործիչներից էր, ինչպիսիք Հայկանուշ Մարկը և Զապել Ասատուրն էին։ Կանանց ազատության պայքարի առաջին կայծը տվածները հենց նրանք են, որ տեղիք են տվել առաջին զարթոնքին։
Հայ գրականության հեղինակավոր կին գործիչ Զապել Եսայանը բազմաթիվ գրքերի և թարգմանությունների հեղինակ է։ Նրա կյանքի ու պայքարի ճանապարհն անցնում է Փարիզով, Բուլղարիայով և Բաքվով։ Նա ուր էլ գնաց՝ ետ չմնաց իր բեղմնավոր ու ստեղծագործ աշխատանքից։ Սովորել է Փարիզի Սորբոնի համալսարանում գրականություն և փիլիսոփայություն՝ գրական աշխարհում կրելով ֆրանսիական ռոմանտիզմի ազդեցությունը և իր յուրահատուկ ոճով թողել արժեքավոր գործեր, որոնք նպաստելու էին հայ գրականության, ինչպես նաև՝ կանանց ազատության պայքարին:
Նա մեծ դեր է խաղացել 1909 թ․ Ադանայի կոտորածի հետքերը որոնելու և ճշմարտությունը բացահայտելու գործում, որի ժամանակ 30 հազար հայ կոտորվեց։ Հայոց ցեղասպանության առաջին ոտնաձայները լսած Զապելը բացահայտում է թե ինչ մակարդակ կունենա 1915 թ․ Մեծ եղեռնի դաժանությունը, որը տեղի էր ունենալու 6 տարի անց…
Նա Եգիպտոսում, Լիբանանում, Կովկասում և Անատոլիայում փորձում էր հավաքել և վերամիավորել հազարավոր որբ ներգաղթյալ երեխաների և կանանց:
Ո՛չ 1909-ի Ադանայի (Կիլիկիայի) կոտորածը, որին նա ականատես եղավ, և ո՛չ էլ 1915-ի Մեծ եղեռնը, որից նա պատահաբար փրկվեց, չնայած ժամանակի ընթացքին՝ չպակասեցրին նրա սրտի խորը վերքը:
Ազատությունն ամեն ինչից վեր համարած Զապել Եսայանը փարվեց ազատության համար մղվող պայքարին՝ փորձելով դիմանալ Ցեղասպանության ցավին։
https://www.ozgurpolitika.com/haberi-zabel-eseyan-186052
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net