Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատերազմից եւ կորոնավիրուսի համավարակի բուռն շրջանից հետո թատերական կյանքը ճգնաժամ էր ապրում: Հետպատերազմյան Հայաստանում Պատանի հանդիսատեսի թատրոնն առաջինն էր, որ այցելեց Սյունիքի մարզի սահմանամերձ Կապան քաղաքը։
Թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում շեշտեց՝ պատերազմը համազգային ողբերգություն բերեց, ծանր էր բոլորիս համար, ծանր է նաեւ հիմա:
«Որպես պետական կառույց, համայնքային թատրոն՝ որոշում կար, որ մշակութային կառույցը նոր թափով շարունակի գործունեությունը: Պատերազմից հետո, երբ սկսեցինք աշխատել, հասկացանք, թե որքան կարեւոր էր։ 2021թ․ մեծ թափով սկսեցինք աշխատել՝ հետաքրքիր եւ ուշագրավ ծրագրերի վրա։ Կյանքի կոչեցինք՝ «Կատուն շիկացած տանիքին», «Չառլին եւ շոկոլադի գործարանը» «Մալեֆիսենտան», «Ռապունցելը, եւ այլ ներկայացումներ»,- ասաց նա։
Գրիմ եղբայրների հեքիաթի հիման վրա բեմ բարձրացած «Ռապունցելը» ներկայացումը, ըստ գլխավոր դերակատար Սեյրան Մովսիսյանի, որը մարմնավորում է Կառլին, շատ կարեւոր ենթատեքստ ու ուղերձ ունի։
«Կառլին ավելի շատ եմ սիրում՝ մյուս դերերիս համեմատ: Ես էներգիայով լի մարդ եմ ու սիրում եմ հենց այսպիսի կերպարներ: Կառլի «մեսիջը» սիրո մասին է․ նրա ընտանիքից գողացել են «սերը»՝ այն քարը, որը սիրո նշանակությունը ունի: Մի շատ կարեւոր ենթատեքստ ունի այս պատմությունը. մեզնից գողացել են սերը, գաղջ մթնոլորտ է տիրում, սիրո պակասն ամենուր է՝ ընտանիքում, շրջապատում: Կառլն ասում է՝ այդ սերը պիտի ետ գա»,- ասաց նա:
Ներկայացման հրավիրյալ դերասանուհի Կարինե Եսայանը, որը մարմնավորել է կախարդուհու կերպարը ընդգծում է՝ պատասխանատու գործ է այսպիսի ներկայացումներում խաղալը։
«Շատ եմ սիրում հեքիաթներում հանդես գալ, ավելի պատասխանատու է: Երեխաներին չես կարող ոչ մի կերպ խաբել: Այս գունագեղ ու գեղեցիկ հեքիաթի միակ բացասական կերպարն եմ, որը հավերժ երիտասարդ մնալու մոլուցքից ոչ մի բանի առջեւ կանգ չի առնում եւ վերջում, բնականաբար, ստանում է իր արժանի պատիժը»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում