Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ֆինանսների նախարարությունը կարողացավ Համաշխարհային բանկից ստանալ հերթական միլիոնները: 75 միլիոն դոլար վարկը տրվել է Հայաստանին 25 տարի մարման ժամկետով և արտոնյալ պայմաններով: 75 միլիոնից 14.5 միլիոն դոլարը Հայաստանին տրվում է արտոնյալ և լողացող տոկոսադրույքով՝ 6-ամսյա ԱՄՆ դոլարի LIBOR (Լոնդոնի միջազգային բանկի սահմանած ցուցանիշ) + 0.5 տոկոս: ԱՄՆ դոլարի 6-ամսյա ցուցանիշն այս տարի կազմում է մոտավորապես 0.3 տոկոս:
Իսկ թե մնացած 60 միլիոնի համար ի՞նչ տոկոսադրույք է սահմանվել, ֆինանսների նախարարությունն իր մամուլի հաղորդագրության մեջ չի տեղեկացրել: Մի բան հստակ է, որ եթե այդ 60 միլիոնի համար սահմանված տոկոսադրույքը ցածր լիներ, Գագիկ Խաչատրյանի կառույցը դրան էլ անդրադարձ կկատարեր: Վարկը բյուջետային է, և նախարարությունը սահմանափակվել է միայն այդքանով, բայց թե կոնկրետ ի՞նչ ծրագրերի վրա է այն ծախսվելու, նույնպես հայտնի չէ:
Միակ բանը, որ աներկբա է, այն է, որ մեր պետական պարտքն ավելանում է ևս 75 միլիոն դոլարով:
P.S. Yerkir.am-ը գրավոր հարցում է ուղարկել Ֆինանսների նախարարություն, հասկանալոի համար, թե կոնկրետ ո՞ր ծրագրերի իրականացմանն է ուղվելու վարկը եւ թե ինչ տոկոսադրույք է սահմանվել մնացած 60 միլիոն դոլարի համար: