|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Թալիբան»-ի խոսնակ Զաբիուլլահ Մոջահիդը թուրքական TRT Arabi հեռուստաալիքին տված հարցազրույցում դիմել է Թուրքիային։
«Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ Թուրքիայի հետ, Թուրքիան մեր եղբայրն է, մենք հավատքի վրա հիմնված շատ ընդհանրություններ ունենք: Մենք ուզում ենք, որ Թուրքիան թողնի անցյալը և վերադառնա ներկային ու ապագային: Դրանից հետո մենք կարող ենք երկխոսություն խնդրել»,- ասել է նա։
Մոջահիդը նշել է, որ Քաբուլի օդանավակայանի, դիվանագիտական առաքելությունների և դեսպանատների անվտանգության ապահովումը աֆղանցիների պարտականությունն է, և որ ցանկացած այլ քայլ «Թալիբան»-ը կդիտարկի որպես երկրի ներքին գործերին միջամտություն:
Այլ կերպ ասած, ընդհանուր կրոնի գործոնը, հակառակ արտաքին քաղաքական կուրսի թուրք գաղափարախոսների ակնկալիքներին, չի գործում թալիբների հետ:
Թուրքիան կանգնած է այժմ երկընտրանքի առաջ. կմեծացնի իր ազդեցությունը ՆԱՏՕ–ում և կբարելավի հարաբերությունները ԱՄՆ–ի հետ՝ ստանձնելով Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը, սակայն կներքաշվի ևս մեկ պատերազմի մեջ՝ հետագա կորուստներով։