կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-01 10:21
Հասարակություն

Հայկ Մարությանը ջանք չի խնայում, որ Արեյանի վրա գործ հարուցվի. «Հրապարակ»

Հայկ Մարությանը ջանք չի խնայում, որ Արեյանի վրա գործ հարուցվի. «Հրապարակ»

«Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կոորդինացնում էր Երևանի կոմունալ ոլորտը (հոսանք, գազ, աղբահանություն, սանմաքրում, ջրամատակարարում և այլն)։ Օրերս նրան զրկել են լիազորությունների զգալի մասից՝ կոմունալի համակարգումը հանձնելով Երևանի նախկին փոխքաղաքապետ, այժմ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին։ Երբևէ քաղաքապետի խորհրդականը չի կատարել քաղաքապետի առաջին տեղակալի լիազորությունները։

Մեր տեղեկություններով՝ սա ոչ թե Հայկ Մարությանի, ով դժգոհ է նման որոշումից, այլ Նիկոլ Փաշինյանի որոշումն է: Վարչապետը հույս ունի, որ փորձառու Արեյանը կփրկի իրավիճակը վերջնական կոլապսից: Իսկ քաղաքապետարանն ու Մարությանը ջանք չեն խնայել, որ այս ընթացքում Կամո Արեյանի վրա քրեական գործ հարուցվի՝ պատկան մարմիններին են ուղարկվել մեծ թվով քիչ թե շատ կասկածելի փաստաթղթեր»,-գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում