կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-18 22:37
Առանց Կատեգորիա

ԿԱՊԻՏԱԼ.Mozilla-ն ջանք չի խնայում

ԿԱՊԻՏԱԼ.Mozilla-ն ջանք չի խնայում

Ամերիկյան Mozilla ընկերության Firefox բրաուզերի` Firefox4-ի վերջնական տարբերակը կթողարկվի 2011թ. փետրվարի վերջին: Միջազգային PC World հանդեսի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Mozilla Foundation-ի գլխավոր ինժեներ Դեյմոն Սինկորեն բրաուզերի օգտատերերին ուղղված իր նամակում:

 

Սիկորեի խոսքով` ներկայում Firefox-ի բետա տարբերակն ունի շուրջ 160 լուրջ թերություն: Երբ դրանք շտկվեն, կթողարկվի բրաուզերի հերթական բետա տարբերակը, որից հետո շուկա դուրս կգա արդեն Firefox4-ը:

 

Հիշեցնենք, որ Firefox4-ի առաջին բետա տարբերակը թողարկվել է 2010թ. հուլիսին: Նախկին` Firefox3.6 տարբերակի համեմատ՝ նրանում կային մի շարք փոփոխություններ:

 

Մասնավորապես` բրաուզերի ցանկը փոխարինվել էր միասնական գործառնական կոճակով: Բացի այդ` Firefox4-ի բետա տարբերակը հնարավորություն է տալիս HTML5-ի շնորհիվ տեսահոլովակները դիտել ավելի բարձր որակով:

 

Նշենք, որ Firefox-ն աշխարհում ամենատարածված բրաուզերներից մեկն է: Ըստ StatCounter-ի տվյալների` 2010թ. աշխարհում Firefox բրաուզերի մասնաբաժինը համաշխարհային շուկայում կազմել է 30%: Ընդ որում` այս ցուցանիշով Firefox-ը զիջում է միայն Internet Explorer-ին, որի մասնաբաժինը համապատասխան շուկայում 47% է: