կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-29 16:12
Իրավական

Ավարտվեց «Սպայկա»-ի տնօրենին գրավով ազատ արձակելու մասին պաշտպանների բողոքի քննությունը

Ավարտվեց «Սպայկա»-ի տնօրենին գրավով ազատ արձակելու մասին պաշտպանների բողոքի քննությունը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ավարտվեց «Սպայկա» ընկերության սեփականատեր և տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանների բողոքի քննությունը ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ:

Նիստին մասնակցում էր նաև ընկերության տնօրենը`Դավիթ Ղազարյանը:  Նախորդ նիստում նրա պաշտպանները ներկայացրել էին բողոքի միայն մի մասը, իսկ այս դատական նիստի ընթացքում նրանք շարունակեցին ներկայացնել բողոքի հիմնավորումները։

Հավելենք, որ Ղազարյանի պաշտպանները միջնորդել են կալանքը փոխել գրավով, որի չափն այս պահին դեռևս հայտնի չէ:   

Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը:

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափի հարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ: