կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-11 17:21
Իրավական

Վերաքննիչը հետաձգեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու բողոքի քննությունը

Վերաքննիչը հետաձգեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու բողոքի քննությունը
ՀՀ վերաքննիչ դատարանը հետաձգեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքի քննությունը: 
 
Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստը հետաձգվել է տեխնիկական պատճառներով: «Որոշ փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտություն կա` միջնորդություններ պատրաստելու և ներկայացնելու համար: Տրամադրվել է ողջամիտ ժամկետ, և նիստը կկայանա մեկ այլ օր»,- ասաց նա` նշելով, թե տեղյակ չէ` որ օրը կկայանա նիստը:
 
Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ Գրիգորյանը չի մասնակցել նիստին, քանի որ առողջական վիճակը թույլ չի տվել: 
 
Նշենք, որ դատարանի բակում էլ բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ մարդիկ` պահանջելով կալանավորել Գրիգորյանին: 
 
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում էր կայացրել Մանվել Գրիգորյանին ազատ արձակել 25 մլն դրամ գրավի դիմաց։ Դատախազությունը որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։