|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը, որում 1915 թ. դեպքերն անվանել է Մեծ եղեռն:
Նախարարության տարածած հայտարարության մեջ, ըստ «Անադոլու» գործակալությանը, նշվում է. «Չենք ընդունում ԱՄՆ նախագահ Թրամփի` 1915 թ. դեպքերի վերաբերյալ 2019 թ. ապրիլի 24-ին արած հայտարարությունը: Հայերի հորինած սուբյեկտիվ պատմությունը հիմք ընդունող այս հայտարարությունը ոչ մի արժեք չունի: Ներքաղաքական մտքերով պատմության կեղծումը երբեք չի ընդունվի: Նույն ժամանակահատվածում հայ ըմբոստների կողմից սպանված ավելի քան 500 հազար մուսուլմանների ցավը ևս մեկ անգամ հիշատակելով` Թրամփին հրավիրում ենք ավելի արդար գտնվել»:
Անդրադառնալով Թուրքիայի շարունակական կոչերին` կապված արխիվները բացելու և համատեղ հանձնախումբ ստեղծելու հետ, հայտարարության մեջ նշվում է. «1915 թ. դեպքերը մոռացության մատնել ցանկացող հայ ծայրահեղականները քաջություն չունեն այս առաջարկին դրական մոտեցում ցուցաբերելու: Այս առիթով ցանկանում եմ հարգել Օսմանյան կայսրության փլուզման ընթացքում իրենց կյանքը կորցրած մուսուլմանների, քրիստոնյաների և հրեաների հիշատակը»: