|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը նշում է, որ թուրքական կառավարությունը թաքցնում է պատմական հեռագրերը, որոնց ուսումնասիրմամբ հնարավոր կլիներ տեղեկություններ տրամադրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ. այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է alarabiya.net կայքը:
Լրատվականին տված հարցազրույցում Աքչամը նշում է, որ այդ քաղաքականությունը շարունակվում է նաև մինչ օրս. «Թուրքական կառավարությունը գիտեր այդ հեռագրերի գոյության մասին՝ կապված ցեղասպանության հետ, որովհետև դրանք օգտագործվել են 1919 թ. ռազմական տրիբունալի ժամանակ: Այդ ռազմական տրիբունալների ժամանակ դատախազները կայացրել են մեղադրական եզրակացություններ և դատավճիռներ: Նրանք ցիտում էին այդ հեռագրերը», - նշում է Աքչամը:
Ըստ Աքչամի՝ այդ փաստաթղթերը գտել է ոչ թե մասնավոր, այլ պետական արխիվներում: «Թուրքիայում կան մարդիկ, ովքեր պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Դա քաղաքացիական իրավունքի թուրքական շարժման մի մասն է, նրաք պայքարում են մարդու իրավունքների և ժողովրդավարության համար», - եզրափակել է Աչքամը: