|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հարավային Կորեայի իշխանությունները մտադիր են ԿԺԴՀ-ի սահմանին բարձրախոսներ տեղադրել և դրանց միջոցով հյուսիսկորեացիներին պատմել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր սպանության մասին: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, «Յոնհապ» հարավկորեական գործակալությանը հայտնել են դիվանագիտական և զինվորական շրջանակների ներկայացուցիչներ:
Նրանք նշել են, որ հավանականությունը, որ Կիմ Չեն Ընը կապ չունի եղբոր սպանության հետ, չափազանց փոքր է: Հարավկորեական իշխանությունները հույս ունեն, որ տեղեկացված հյուսիսկորեացիները կհասկանան «գործող ռեժիմի ողջ դաժանությունը»:
Կիմ Չեն Ընի եղբորը թունավորել են Կուալա Լումպուրի օդանավակայանում: Քննիչների կարծիքով` հանցագործները կանայք են, ովքեր դեռևս չեն հասցրել լքել Մալայզիայի տարածքը: Ճապոնացի մասնագետների կարծիքով` նրանք, հնարավոր է, արդեն ողջ չեն: ԱՄՆ-ում համոզված են, որ Կիմ Չեն Նամը սպանվել է ԿԺԴՀ հատուկ ծառայությունների կողմից: