|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Շվեյցարիայում Թուրքիայի հյուպատոսության վրա անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներով հարձակում են գործել: Գլխավոր հյուպատոս Ասիյե Նուրջան Իփեքչին հարձակման վերաբերյալ տարածած հայտարարության մեջ նշել է, որ հարձակումն իրականացվել է գիշերը` ժամը 02.51-ին:
Իփեքչին նաև նշել է, որ նմանատիպ հարձակում նախկինում էլ էր կատարվել, և հավելել, որ ոստիկանությունը դեռևս մանրամասներ չի հաղորդել հարձակում գործած անձանց վերաբերյալ:
Ըստ Euronews-ի թուրքական ծառայության` վերջին 2.5 տարում սա 6-րդ հարձակումն է: 2017 թ. մայիսի 1-ին հյուպատոսարանի դեմ գտնվող ավտոբուսի կանգառում և պատերին մի խումբ դիմակավորված անձինք գրել էին «Kill Erdogan» («Սպանիր Էրդողանին»):