|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորցրել է չափի զգացողությունը`կոչ անելով Գերմանիայում բնակվող հայրենակիցներին ազդել Բունդեսթագի ընտրությունների վրա: Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցը. հայտնում է ТАСС-ը:
«Էրդողանը բոլորովին կորցրել է չափի զգացողությունը:ՄԵնք ավելի ուժեղ կաջակցենք նրանց, ովքեր պայքարում են ազատ և դեմոկրատական Թուրքիայի համար»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի նախագահը կոչ է արել Գերմանիայում ապրող թուրք ընտրողներին` չքվեարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նրա դաշնակիցների կուսակցության օգտին: