|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը` «Ռոսսելխոզնադզոր»-ը, անհանգստություն է հայտնել է Թուրքիայից բերված մրգերի և բանջարեղենի որակի անկման կապակցությամբ. հաղորդում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
«Ռոսսելխոզնադզոր»-ի փոխնախագահ Յուլյա Շվաբաուսկենեն այդ հարցը բարձրացրել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառների նախարարության ապրանքների և ստուգման վարչության փոխտնօրեն Հարուն Սեչքինի հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ 2018 թ. 495 անգամ արգելվել է թուրքական մրգերն ու բանջարեղենը ներմուծել երկիր, որոնց քանակը կազմում է ավելի քան 30 հազար տոննա: «Առկա դրությունը, բույսերի առողջության տեսանկյունից, Ռուսաստանի բարօրության համար շատ լուրջ վտանգ է ստեղծում»,- նշել է Շվաբաուսկենեն: