|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Օրերս հրապարակված պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ 2015 թվականին մոնոպոլ ներկրվող ապրանքների ներմուծումը Հայաստան կտրուկ նվազել է 2014 թվականի համեմատ։ Սա որոշակի հետևություններ անելու հիմքեր է տալիս։
Մասնավորապես շաքարի ներմուծումը կրճատվել Է 24 տոկոսով, բանանի ներկրումը՝ ավելի քան 16 տոկոսով և այլն։ Սա կարող է պայմանավորված լինել մի քանի գործոններով։ Անցած տարի չնայած պաշտոնապես արձանագրված տնտեսական աճին, ՀՀ բնակչության գնողունակությունը նվազել էր, և նշված ապրանքների սպառումը ևս կարող էր նվազել այդ պատճառով։ Բայց խնդիրն այն է, որ ամբողջ աշխարհում ու նաև միևնույն տնտեսական տարածքում գտնվող ՌԴ-ում նշված ապրանքների գները էականորեն իջել էին, իսկ Հայաստանում չէին փոխվել, կամ նույնիսկ թանկացել էին այն պարզ պատճառով, որ նշված ապրանքների հայաստանյան շուկաներում մրցակցությունը իսպառ բացակայում է: Եթե դրանց գները փոխվեին համաշխարհային շուկայի միտումների համապատասխան, ապա ՀՀ բնակչության գնողունակության անկման պայմաններում դրանց սպառումը այդքան չէր նվազի։ Եվ չի կարելի բացառել նաև ստվերի մեծացումը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։