|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ֆրանսիայի իշխանությունները որոշել են 300 զինծառայողի ուղարկել Էստոնիա, նաև` 4 տանկ և 20 հետևակի մարտական մեքենաներ: Այդ մասին հայտնում է Sputnik Эстония-ն:
Զինծառայողները և տեխնիկան կտեղակայվեն Տապա քաղաքում` ռուսական սահմանից 140 կմ հեռու:
Նշվում է, որ այդ քայլն արվում է Բալթյան երկրներում և Լեհաստանում ՆԱՏՕ-ի ներկայությունն ուժեղացնելու շրջանակում: Ֆրանսիացի զինծառայողները Էստոնիայում կլինեն արդեն ապրիլի 23-ին: