|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանովորման միջնորդության քննությունն ավարտվել է, որոշումը կհրապարկվի ժամը 11:30-ին։ Այս մասին միջնորդության քննությունից հետո լրագրողներին ասաց Արշակ Սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ միջնորդությունը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում դատավորն Մասիս Մելքոնյանի կողմից։
«Տեղի ունեցավ այն, ինչ որ սովարաբար տեղի է ունենում նման քաղաքական գործերով»,- ասաց Բաբայանը։
Նա նշեց, որ որևէ նոր հանգամանք չկա։ «Որևէ հիմնավորում, տվյալ այն մասին, որ Արշակ Սրբազանը կատարել է ենթադրյալ հանցանք, չկա, կա ենթադրություն հենված ինչ որ տվյալների վրա, որոնք ինքնին արդեն նորմալ տվյալներ չեն։ Դատարանում հաստատվեց, որ չկա որևէ տվյալ, որ Սրբազանը կատարել է իրեն վերագրվող հանցավոր արարքը, այլ կա ընդամենը ենթադրություն»։