կարևոր
967 դիտում, 50 րոպե առաջ - 2025-12-05 16:57
Հասարակություն

42-ամյա կնոջը սպանողին գտել են․ սպանելուց հետո կնոջ զարդերը գողացել են և դրանք գրավադրել

42-ամյա կնոջը սպանողին գտել են․ սպանելուց հետո կնոջ զարդերը գողացել են և դրանք գրավադրել

ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները 2 օր շարունակ հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում բացահայտել են դեկտեմբերի 1-ից որպես անհայտ որոնվող, 42-ամյա Արմինե Մ.-ի սպանությունը:  Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով քրեական ու համայնքային ոստիկանները, հետո նրանց միացած ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները սպանություն կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի քաղաքներից մեկում հայտնաբերել ու ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Երվանդ Ա.-ին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինը փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքն է սպանել Արմինե Ա.-ին, երբ իր կողմից վարած «Renault» մակնիշի ավտոմեքենայով իր զոհին որպես պատվիրատու տեղափոխելիս է եղել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական ու համայնքային ոստիկանները երբ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Արմինե Մ.-ն նստել է «Renault» մակնիշի ավտոմեքենան, որից հետո նրա մասին ոչ մի տեղեկություն չի եղել, նշված մակնիշի մոտ 300-ից ավելի ավտոմեքենաների վարորդներ են վերցվել հսկողության տակ ու ի վերջո տաք հետքերով քրեական ու համայնքային ոստիկաններին հաջողվեց բացահայտել սպանությունը:

Սպանվածը դեկտեմբերի 1-ից որոնվում էր՝ որպես անհայտ կորած, և դեկտեմբերի 3-ին նրա մարմինը հայտնաբերվել էր Գրիբոյեդով բնակավայրի դաշտամիջյան հատվածում՝ մարմնական վնասվածքներով: