|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Ֆինլանդիայի Սոցիալ-Դեմոկրատական Կուսակցություն միջազգային քարտուղար Տերո Շեմեյքան շնորհավորական ուղերձ է հղել ՀՅԴ 135 ամյակի առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի ընկերներ,
Ֆինլանդիայի Սոցիալ-Դեմոկրատական Կուսակցության անունից ցանկանում ենք մեր ամենաջերմ շնորհավորանքները հղել Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, Հայաստանի Սոցիալիստական Կուսակցությանը, Ձեր 135-ամյակի կապակցությամբ՝ 2025 թ. դեկտեմբերի 6-ին։
Մենք ապրում ենք ավելի ու ավելի բարդացող աշխարհում, որտեղ սոցիալ դեմոկրատիան պահանջված է ավելի քան երբևէ։ Միասին մենք կանգնած ենք որպես ժողովրդավարության, արդարության, հավասարության, կայուն զարգացման, խաղաղության և մեր քաղաքացիների բարեկեցության պաշտպաններ՝ միաժամանակ անշեղորեն աշխատելով համաշխարհային առաջընթացի և բոլորի բարեկեցության համար։
Մաղթում ենք, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակական հաջողություններ ունենա առաջիկա տարիներին»։