|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է կիրառել Կոնգրեսի ընդունած օրինագծի նկատմամբ, որն ԱՄՆ-ից պահանջում է վերջ տալ Եմենում ընթացող պատերազմական գործողությունների շրջանակում Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն տրամադրելուն: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը:
Թրամփն ասել է, որ նման բանաձև «հարկավոր չէ»: Նրա կարծիքով` այն բացասական ազդեցություն կունենա ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ամերիկացի օրենսդիրները նման նախաձեռնությամբ են հանդես եկել` կապված Եմենում արաբական կոալիցիայի գործողությունների հետ, որոնք հանգեցրեցին հումանիտար ճգնաժամի, ինչպես նաև այն հանգամանքի հետ, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը կասկածվում է սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանությանը մասնակից լինելու մեջ: