|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի աղմկահարույց սպանությունը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում:
Հիշեցնենք, որ նրա սպանությունը կապում են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արզայազն Մուհամեդ բեն Սալմանի անվան հետ:
Շատերը կարծում են, որ լրագրողի սպանությունն անպատիժ կմնա. հայտնում է ТАСС-ը: Այսպես` թագավորությունում Լեհաստանի նախկին դեսպան Քշիշտոֆ Պլոմինսկին կարծում է, որ անգամ եթե արքայազնը կապ ունի սպանության հետ, նա ջրից չոր դուրս կգա: Նրա խոսքով` Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի միությունն անվիճելի է, ԱՄՆ-ը ներկայումս փորձում է պաշտպանել իր գործընկերոջը, այդ պատճառով սպանության բացահայտում մոտ ժամանակներս պետք չէ ակնկալել: