Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալով, հանդես է եկել Սաուդյան Արաբիայիին ուղղված մեղադրանքով` Մեքքայում տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար, որի ընթացքում հարյուրավոր ուխտավորներ էին մահացել: Ռոուհանին այդ երկրի իշխանություններին մեղադրել է սրբազան հաջը կազմակերպելու անկարողության մեջ: Ռոուհանին նշել է, որ մինչեւ հիմա հարյուրավոր անհետ կորածներ կան:
Մեքքայում հաջի ժամանակ հրմշտոցի պատճառով զոհերի թիվը հասել է 769-ի, նրանցից 169-ը Իրանի քաղաքացիներ են: Ի դեպ ԻԻՀ նախագահը լքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան եւ վերադարձել Իրան` մասնակցելու հայրենակիցների հուղարկավորությանը: