|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության նախագահ, իր հայատյաց հայացքներով հայտնի Դողու Փերինչեքը նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին` կապված օրերս նրա կողմից երկրում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր հռչակելու հետ. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Նամակում մասնավորապես նշված է. «Այսպես կոչված` Հայոց ցեղասպանության սուտը խորհրդանշող ապրիլի 24-ը որպես Ազգային հիշատակման օր հռչակելու որոշումն ապշեցրել է մեզ: Ցեղասպանություն տերմինը իրավական տերմին է, մեր ամենօրյա լեզվի խոսքը չէ, սպանություններից, կոտորածներից տարբեր տերմին է: Ցեղասպանություն հանցանքի առկայությունը լիազորված դատական մարմինն է որոշում: Մակրոնը չի կարող իրենով անել դատարանների լիազորությունները: Ոչ մի դատարան որոշում չունի, որ 1915 թ. դեպքերը ցեղասպանություն են: Այդ իսկ պատճառով Հայոց ցեղասպանության վերաբերյալ բոլոր պնդումները հակաիրավական են: Ոչ մի կառավարություն, նախագահ, խորհրդարան, քաղաքապետարան, համալսարան կամ այլ կազմակերպություններ իրավունք չունեն դատապարտելու 1915 թ. դեպքերը` որպես ցեղասպանություն: Բոլորը քաղաքական, նպատակաուղղված որոշումներ են»:
Նշենք, որ բավականին բուռն քաղաքական անցյալ ունեցող Դողու Փերինչեքը եղել է հայտնի ձախակողմյան գործիչ է և մի քանի անգամ ձերբակալվել է Թուրքիայում իր հայացքների համար: 2007 թ. շվեյցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար դատապարտել էր Փերինչեքին 90-օրյա կալանքի և դրամական տույժի: