կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-07 15:04
Տարածաշրջան

Փերինչեքը կոչ է անում Թուրքիային՝ թույլ չտալ ԱՄՆ-ին մտնել Սև ծով և ճանաչել Ղրիմը որպես ռուսական

Փերինչեքը կոչ է անում Թուրքիային՝ թույլ չտալ ԱՄՆ-ին մտնել Սև ծով և ճանաչել Ղրիմը որպես ռուսական

Թուրքական Vatan («Հայրենիք») կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքը կարծում է, որ ԱՄՆ-ին Սև ծով հրավիրելը բարդ հետևանքներ կունենա տարածաշրջանի համար։ Նրա խոսքով՝ դա պետք է կանխել։

«ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, առաջին հայացքից, սպառնալիք է Ռուսաստանի համար, սակայն Թուրքիայում կարծիք կա, որ սպառնալիքներ կան նաև Անկարայի համար։ Հունաստանն ու Ուկրաինան Թուրքիայի քթին են, ԱՄՆ-ը երկու երկրներին էլ մատակարարում է զենք, ինքնաթիռ՝ սադրանքներ անելու համար։ Մենք հասկանում ենք, որ Ուկրաինան, ինչպես Հունաստանը, սպասարկում է Վաշինգտոնի շահերը։ ԱՄՆ-ին Սև ծով հրավիրելը շատ բարդ հետևանքներ կունենա. անհրաժեշտ է կանխել արտաքին ուժերին Սև ծովում»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Փերինչեքը։

Նրա խոսքով՝ Թուրքիային սպառնացող վտանգը գալիս է ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից։

«Մենք սա ասում ենք տարիներ շարունակ։ ԱՄՆ-ն է, որն աջակցում է ահաբեկչական PKK-ին (Քուրիդստանի աշխատավորական կուսակցություն) և FETÖ-ին (իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը Թուրքիայում)»,- ասել է քաղաքական գործիչը։

Նա նաև կոչ է արել Թուրքիային՝ ճանաչել Ղրիմը որպես ռուսական, ինչպես նաև սխալ քայլ համարել Ուկրաինային «Բայրաքթար» ԱԹՍ-ների մատակարարումը: