Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ իրեն շոկի են ենթարկել ԱՄն-ի անհիմն մեղադրանքները ուղղված WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ջուլիան Ասանժը այսօր ձերբակալվել է Լոնդոնում: Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին Չելսի Մեննինգի հետ համագործակցելու համար: Վերջինս մինչև սեռը փոխելը Բրեդլի Մեննինգն էր: Նրանք մեղադրվում են ԱՄՆ պաշտպանության նախարարության համակարգչային ցանցը «կոտրելու» և գաղտնի տեղեկատվությունը գողանալու մեջ:
«Ասանժի դեմ ԱՄՆ մեղադրանքների թուլությունը շոկային է : Մեղադրանքը, որ նա ջարդել է գաղտնաբառերը և տիրացել կարևոր ու գաղտնի տեղեկատվությանը, հնչում է արդեն 10 տարի: Պարզապես Օբամայի կառավարման օրոք արդարադատության նախարարությունը հրաժարվեց այդ կետից, համարելով, որ դա մեծ հարվածի տակ կդնի լրագրությանը»,- գրել է Սնոուդենը իր թվիթերյան էջում: