Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սկանդալային Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի նախկին գործընկեր` գերմանացի Դանիել Դոմշայթ-Բերգը հայտարարել է, որ նախագծից հեռանալիս ոչնչացրել է ավելի քան 3500 գաղտնի փաստաթղթեր: Ըստ նրա` ինքն այդ բանն արել է, «որպեսզի երաշխավորի այդ տեղեկությունները տրամադրած մարդկանց պաշտպանությունը». տեղեկացնում է Deutsche Welle-ն:
Ոչնչացված փաստաթղթերի մեջ եղել են այն մարդկանց ցուցակները, որոնք վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի համար, բացի այդ` Գերմանիայի աջծայրահեղական Նացիոնալ-դեմոկրատական կուսակցության եւ մոտ 20 նեոնացիստական կազմակերպությունների 6 հազար էլեկտրոնային հաղորդագրություններ: Մոտ 5 գիգաբայթ տեղեկություններ էլ վերաբերել են Bank of America-ին:
Wikileaks-ի ներկայացուցիչները խստորեն դատապարտել են գերմանացու արարքը: WL Central կայքում տեղադրված հայտարարության մեջ նրան մեղադրել են հատուկ ծառայությունների եւ իրավապահների հետ կապերի, նաեւ փաստաթղթեր գողանալու մեջ:
Դանիել Դոմշայթ-Բերգը Wikileaks-ը լքել է 2010-ի սեպտեմբերին: Դրանից հետո նա ստեղծել նմանօրինակ Openleaks ինտերնետային պլատֆորմը` հայտարարելով, որ նյութեր հրապարակելիս առաջնորդվելու են խելամտությամբ: