|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը լկտիացել է. հայտնում է БелТА-ն: Նա այդ կերպ է մեկնաբանել «Ռոսսելխոզնադզոր»-ի որոշումը` կապված Բելառուսից խնձորների ներկրման հետ:
Երեկ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել էր, որ ապրիլի 12-ից Բելառուսի խնձորի ու տանձի ներկրումը կարգելվի: Որոշումը կապված է այն բանի հետ, որ Բելառուսից ապրանքի անվան տան ՌԴ կարող է մատակարարել պատժամիջոցային ցուցակում ընդգրկված երկրներից ապրանք:
«Այնտեղ արդեն այնքան են լկտիացել, որ սկսել են մեր ձեռքերը ոլորել»,- ասել է Լուկաշենկոն:
«Գտնվում են պատժամիջոցների ներքո, և ես այստեղ աջակցում եմ նրանց: Սակայն, միևնույն ժամանակ, նմանատիպ զենքով պատերազմում են իրենց ամենամոտ դաշնակիցների դեմ»,- հավելել է Բելառուսի նախագահը: