|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ամսաթիվը որոշված է. այն տեղի կունենա վաղը՝ հունիսի 9-ին, գրում է kommersant.ru-ն:
Թե ինչ հարցեր են քննարկվելու այս հանդիպմանը, Կրեմլի խոսնակը չի հստակեցրել։
Ավելի վաղ՝ հունիսի 8-ին, Լուկաշենկոն Մինսկում ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ առաջիկայում հանդիպելու է Պուտինի հետ։ Նա նաև հայտնել է, որ վերջերս Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի հակահարձակումը։ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 24-ին Մոսկվայում։