կարևոր
2824 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-27 17:44
Աշխարհ

Եթե Ռուսաստանը փլուզվի, բոլորս կմնանք փլատակներում. Լուկաշենկո

Եթե Ռուսաստանը փլուզվի, բոլորս կմնանք փլատակներում. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպայական կազմին ուսադիրներ շնորհելու արարողության ժամանակ խոսել է Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով БЕЛТА լրատվական գործակալության հաղորդագրությունը:

«Երբ Ռուսաստանում տեղի ունեցան իրադարձությունները, ես բոլոր հրամանները տվեցի բանակը լիարժեք մարտական ​​պատրաստության բերելու համար… Կեսօրից հետո բանակը, բոլոր զինված ուժերը, ներառյալ՝ ոստիկանությունը, հատուկ ջոկատայինները, բերվել են լիակատար մարտական ​​պատրաստության վիճակի», - ասել է Լուկաշենկոն։

Ալեքսանդր Լուկաշենկոն նաև շեշտել է, որ հիմա ինչպես Բելառուսի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար բարդ ժամանակներ են:

«Համաշխարհային նոր հակամարտության սպառնալիքը երբեք այսքան մոտ չի եղել, որքան այսօր», - նշել է նա:

Լուկաշենկոն նաև հայտնել է, որ Ռուսաստանի փլուզումը՝ որպես պետության, կհանգեցնի աղետի:

«Իմ դիրքորոշումը հետևյալն է՝ եթե Ռուսաստանը փլուզվի, մենք կմնանք փլատակներում, բոլորս կմեռնենք», - Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում «Пул первого» Telegram ալիքը, որը սերտորեն կապված է Բելառուսի նախագահի մամուլի ծառայության հետ: