| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իրանի հետ հարաբերությունների հերթական ծայրահեղ լարման խորապատկերին, Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան կրկին «վերակենդանացրել» տխրահռչակ պանթյուրքիստ Մահմուդալի Չեհրեգանիին, այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը.
«Իրանական ճնշման արդյունքում Բաքվից 2013թ. արատաքսված այս խորշելի անձն Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ոչ ավել, ոչ պակաս, Հանրային հեռուստատեսության եթերում հանդես է եկել բացահայտ հակաիրանական զառանցանքներով։
Վերջին օրերին Բաքվի բռնապետական վարչախմբի քարոզչամիջոցների «ցանկալի հյուր» դարձած այս պանթյուրքիստն այնքան է լկտիացել, որ նույնիսկ սպառնացել է, որ Հայաստանի Հանրապետության՝ Թավրիզում բացվելիք հյուպատոսարանը իբր «կոչնչացվի» պանթյուրքիստների կողմից:
Դե, ինչ, մնում է սրան հիշեցնել, որ պարսից հազարամյա պոեզիայում կա այսպիսի մի տող' «հե՜յ, ճա՛նճ, Սինամ հավքի տիրույթը քո մրցասպարեզը չէ»»,-գրել է նա: