կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-10 15:50
Աշխարհ

Մեյը ստացավ Մերկելի աջակցությունը

Մեյը ստացավ Մերկելի աջակցությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  Բունդեսթագում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բեռլինում հաստատել է ԵՄ-ից դուրս գալու կազմակերպված գործընթացի հասնելու մտադրությունը, և այդ կապակցությամբ Գերմանիայի կառավարությունը հնարավոր է համարում բրիտանական կուսակցություններին ավելի շատ ժամանակ տրամադրելը. հայտնում է РИА Новости-ն:

«Ես և կառավարությունը կարծում ենք, որ մենք պետք է բրիտանական երկու կուսակցություններին բավականաչափ ժամանակ տանք, քանի որ  կազմակերպված Brexit-ի մասին  պայմանավորվել հնարավոր է միայն Միացյալ Թագավորության մասնակցությամբ»,- ասել է Մերկելը:

Հիշեցնենք, որ Մեյն երեկ ժամանել էր Բեռլին` Brexit-ը հետաձգելու հարցում Մերկելի աջակցությունը ստանալու: