|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ազգային հավաքականների ֆուտբոլիստները 2012-ին ընտրություն պետք է կատարեն միևնույն ժամանակահատվածում անցկացվող երկու առաջնությունների միջև. նրանք պետք է մասնակցեն կա'մ Եվրոպայի առաջնությանը, կա'մ Լոնդոնի օլիմպիական խաղերին: Եվրոպական ակումբների ասոցիացիան բողոքել է այն որոշման դեմ, որ միևնույն խաղացողները մասնակցեն երկու մրցաշարերին էլ: Կազմակերպության փոխնախագահ Ումբերտո Գանդինին հայտարարել է, որ նպատակահարմար չէ, որ ֆուտբոլիստները ընտրություն կատարեն:
«Մենք դիմեցինք ՈՒԵՖԱ, որպեսզի նրանք բանաձև ընդունեն: Եթե խաղացողը ելույթ է ունեցել Եվրոպայի առաջնությունում, ապա պլիմպիադային չպետք է մասնակցի: Չի կարելի ֆուտբոլիստներին թույլատրել նման կարճ ժամանակահատվածում երկու խոշոր մրցաշարի մասնակցել»,- ասել է Գանդինին:
Իր հերթին, «Մանչեսթեր Յունայթեդի» տնօրեն Դեւիդ Հիլը պաշտպանել է Գանդինիի տեսակետը. «Սա առողջ մոտեցում է: Մենք ուրախ ենք մեր խաղացողներին ուղարկել օլիմպիադա, քանի որ դա սպորտային կարևորագույն իրադարձությունն է, սակայն ոչ ի վնաս ֆուտբոլիստների»: