|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Պետական եկամուտների կոմիտեն այս պահին «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնում ստուգումներ է իրականացնում: Այս մասին Yerkir.am -ի հետ զրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` հավելելով, որ հարկային մարմինների աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում իրեն տեղեկացրել են, որ ՊԵԿ-ը տեղեկություն է ստացել, թե «Առինջ Մոլ»-ում վարձավճարների սահմանաչափը չի համապատասխանում իրականությանը։ Նա նաև նշեց, որ իր անհամաձայնությունն է հայտնել կատարվածի վերաբերյալ:
Ըստ պատգամավորի` կուսակցությունն առաջիկայում կհնչեցնի քաղաքական գնահատական: «Կարծում ենք, որ ՀՀԿ-ի «բարի ավանդույթները» շարունակվում են. երբ ինչ-որ քաղաքական իմաստով սրացումներ են լինում, ապա դա անդրադառնում է Ծառուկյանի բիզնեսների վրա»,- շեշտեց Պետրոսյանը։