Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Հրազդան» տոնավաճառի տարածքում տեղի վաճառականներից մի քանիսը կազմակերպել էին բողոքի ակցիա՝ Աբովյան քաղաքի տոնավաճառի կազմակերպիչների կողմից «Հրազդան» տոնավաճառի աշխատանքային գործունեության վերաբերյալ տարածված ապատեղեկատվության դեմ:
«Տոնավաճառներ» ՀԿ-ի նախագահ Գագիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում վրդովված ասաց, որ այն խոսակցությունները, թե «Հրազդան» տոնավաճառը պետք է փակվի, պարզապես ապատեղեկատվություն է: «Ես ուզում եմ մի շատ կարևոր բան ասել` անփոխարինելի մարդիկ չկան: Եթե մեզ հետ աշխատողների մի մասը գնացել է` Աբովյանում աշխատելու, նշանակում է` պետք է մեր տոնավաճառը փակվի՞: Չկա նման բան: «Հրազդան» տոնավաճառը աշխատել է, աշխատում է և շարունակելու է աշխատել: Այստեղ խնդիրն այն է, որ մենք մեր հարյուր տարվա հաճախորդներն ունենք: Մարդիկ Վարդենիսից, Ղարաբաղից ուզում են գալ ու մեզանից ապրանք առնել, բայց մեկ էլ ականջներին հասնում է, որ «Հրազդան» տոնավաճառը փակվել է: Բայց ես հրապարակային ասում եմ, որ չկա նման բան, չի կարող մեր տոնավաճառը փակվել: Ասեմ ավելին` ովքեր գնացել են նոր վաճառատեղիում աշխատելու, արդեն փոշմանել են»,- պատմեց Դանիելյանը:
Նա նշեց նաև, որ Աբովյանի տոնավաճառի համար արված 780 հազար դրամ ներդրումը կարող է բավարարել միայն երեք պատ ունենալու համար: «Այդ ներդրումը կարող է օգնել միայն երեք պատ կառուցելու համար: Մարդիկ այստեղ իրենց միջոցներն են ներդնում, որ կարողանան նորմալ տաղավար ունենալ: Բայց այնպես էլ չէ, որ կարող են թողնել ու գնալ»,- ասաց ՀԿ-ի նախագահը:
Գագիկ Դանիելյանը տեղեկացրեց նաև, որ իրենց ղեկավարներն իջեցրել են վարձավճարի չափը` նախկին 150.000-ի փոխարեն այժմ վճարում են 86.000 դրամ: