Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նախաձեռնությամբ կազմակերպված իրազեկման հանդիպում ոչ պարենային ապրանքներ (խաղալիքներ, ԱԳԼՃԿ, բենզին և ավտոյուղեր) արտադրող, ներմուծող և իրացնող տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանն ասաց, որ ստուգումների ընթացքում տեսչական մարմինը ուշադրություն է դարձնելու, որ առկա լինեն համապատասխան սերտիֆիկատներ, վկայականներ, ապահովվեն առքուվաճառքի կանոնները, չափման միջոցների ստուգաչափումը և այլն: Ըստ նրա` նմանօրինակ ստուգումները նպատակ չունեն հանիրավի տուգանքներ սահմանել տնտեսվարող սուբյեկտների համար:
Նշենք, որ հանդիպմանը ներկա տնտեսվարող սուբյեկտները և տարբեր ընկերությունների ներկայացուցիչները հիմնականում դեմ էին արտահայտվում լրացուցիչ վերահսկողության սահմանմանը:
«Առինջ Մոլ»-ի ներկայացուցիչներն ընդգծված դեմ արտահայտվեցին այդ փոփոխություններին` պատճառաբանելով, որ դրանք լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում իրենց աշխատակիցների համար: Տնօրեն Սամվել Հակոբյանի խոսքով` աշխատակիցները չեն համաձայնի թեկուզ 500 դրամ ավելի վճարել` սերտիֆիկատ ձեռք բերելու համար:
Խալիկյանն էլ, ի պատասխան, նշեց, որ միայն ներմուծողներն են վճարում սերտիֆիկատի համար, իսկ վերավաճառողներին դա չի վերաբերում:
Սամվել Հակոբյանը հակադարձեց, որ «Առինջ Մոլ»-ում միայն վերավաճառողներ չեն աշխատում:
Շուկայի վերահսկողության տեսչության պետն էլ պարզաբանեց, որ այդ դեպքում փոփոխությունները կանդրադառնան նրանց վրա ևս, և եթե այդ բնագավառում են աշխատում, պետք է այդ փոփոխություններին չընդդիմանան:
«Առինջ Մոլ»-ի տնօրեն Սամվել Հակոբյանը և փոխտնօրեն Արմեն Ներսիսյանը շարունակեցին ներկայացնել իրենց դժգոհությունները: «Կվալդով կգաք ու ձեր ստուգումները կանեք», -դժգոհեց Հակոբյանը:
Խալիկյանն էլ հակադարձեց. «Կվալդ դուք կունենաք, մերը թուղթ ու գրիչն է»: Նա նշեց նաև, որ ստուգումներ իրականացվելու են սեպտեմբեր ամսին, և այս հանդիպումն ավելի շատ զգուշացում էր, իսկ մինչև ստուգումները նմանօրինակ հանդիպումներ էլի կլինեն:
Ի դեպ, «Առինջ Մոլ»-ը պատկանում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: