Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սպայկա» ընկերությունում ՊԵԿ-ի ստուգումները շարունակվում են. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` միաժամանակ շեշտելով, որ «Սպայկա»-ի այսօրվա գործունեությունը և իր նախկինում կատարած գործողություններին իրավական գնահատական տալը իրենք տարանջատել են, որ ընկերության բնականոն աշխատանքին չվնասելու նպատակով:
«Այն տեղեկությունները, որոնք մենք պարբերաբար դեռևս ստանում ենք, դրանք անընդհատ մշակվում են և նոր հաշվարկներ են կատարվում»,- մանրամասնեց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 8-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը և «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացրել։
Ավելի վաղ` 2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը:
ՊԵԿ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ։
Հետագայում ընկերությունը պետբյուջե է վճարել ավելի քան 1 միլիարդ ՀՀ դրամ, իսկ Դավիթ Ղազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կայանքը փոխվել է:
Անանյանն իր խոսքում անդրադարձավ նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ»-ում դեռևս այս տարվա ապրիլից սկսված ստուգումներին: Նա վստահեցրեց, որ առևտրի կենտրոնի տարածքում ստուգումները շարունակվում են:
«Այո, քրեական գործ կա հարուցված և այդ գործը դեռ ընթանում է: Երբ կավարտվեն ստուգումները, բնականաբար, մենք հանրությանը տեղյակ կպահենք»,- եզրափակեց նա: