|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Օրենքի առաջ բոլորը հավասար են. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով «Սպայկա» ընկերության ղեկավարի կալանավորման շուրջ ստեղծված աղմուկին:
«Իրավապահ մարմինները պետք է դա ապացուցեն, բայց այդ ընթացքում պետք չէ դադարեցնել արտահանումը, որովհետև դա մեծ վնաս կբերի: Պետք է ճիշտ քննարկել, և եթե մարդը մեղավոր է, պետք է պատասխան տա, բայց, առանց ապացուցելու, իրավունք չունեն»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տնտեսական հեղափոխության մեջ անելիք ունեն դուխով գործարարները, և հարցին` արդյո՞ք ինքն իրեն դուխով գործարար համարում է, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց. «Ես ինձ դուխով գործարար չեմ համարում, ես սովորական գործարար եմ, այսինքն՝ ես ինձ գործարար չեմ համարում, ես սեփականատեր եմ»: