|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։
«Սպայկա»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում դատարանի առջև և պահանջում հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ղազարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու համար։ Ըստ ՊԵԿ-ի` «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 միլիարդ դրամ մաքսատուրք և հարկ: Դավիթ Ղազարյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ ՊԵԿ-ը 7 մլրդ դրամի պահանջն ուռճացված է և շինծու:


