կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-17 08:09
Հասարակություն

՛՛Սպայկա՛՛ ընկերության հիմնադիրը ժամանակին ՛՛նստել՛՛ է

՛՛Սպայկա՛՛ ընկերության հիմնադիրը ժամանակին ՛՛նստել՛՛ է

«Սպայկա» ընկերության պահեստներում նախորդ գիշերվանից բռնկված հրդեհը միայն երեկ՝ կեսօրից հետո ԱԻՆ աշխատակիցներին հաջողվեց մարել: Ընդ որում` հրդեհը մարելու համար փրկարարները ստիպված եղան քանդել շենքի որոշ հատվածներ, քանի որ ներսում դյուրավառ հեղուկ, պլաստմասսե տարաներ ու արկղեր կային, որոնք թույլ չէին տալիս արագ մարել կրակը: Բարեբախտաբար, ընկերության փաստաթղթերը չեն այրվել, սակայն «Սպայկա»-ն միլիոնավոր դոլարի վնասներ կրեց: Իսկ թե ինչի հետևանք էր հրդեհը, երեկ որևէ մեկը չէր խոսում այդ մասին. հետաքննությունը կպարզի: Միայն հայտնի է, որ ընկերությունը շատ գյուղացիների բավական մեծ թվով գումար էր պարտք:


«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները հաղորդում են, որ «Սպայկա» ՍՊԸ-ն հիմնադրել է Դավիթ Ղամբարյանն իր եղբոր հետ: Սակայն երբ 2008թ. Դ. Ղամբարյանը, ինչպես ՀՀ բնակչության մեծ մասը, մասնակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման հանրահավաքին, շատերի պես նրան էլ կալանավորեցին: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Դավիթն իր «պատիժը» կրել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Նրա ազատվելուց հետո ընկերության համասեփականատեր է դարձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Սակայն մոտ մեկ տարի առաջ Քոչարյանի որդին իր բաժնեմասը վաճառել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին: