կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-14 20:08
Աշխարհ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարարի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իսպանիայի ԱԳ նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ: Այդ մասին Yerkir.am-ին հայտնեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները հանգամանալից մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի դեմ ուղղված պայքարի շրջանակներում ազգային մակարդակներում գործադրվող քայլերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի կառավարության անունից իր ցավակցությունը հայտնեց Արանչա Գոնսալես Լայային՝ համավարակի արդյունքում գրանցված զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթեց Իսպանիայի ժողովրդին՝ կորոնավիրուսի շուտափույթ հաղթահարման գործում:

Զոհրաբ Մնացականյանն իր երախտագիտությունը հայտնեց Իսպանիայի իշխանություններին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի և համավարակով պայմանավորված վերջիններիս առջև ծառացած խնդիրների հասցեագրման համար:

Երկուստեք կարևորվեց նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում միջազգային համագործակցությունը՝ այդ թվում ԵՄ ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով:

Երկկողմ օրակարգի համատեքստում ԱԳ նախարարներն ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունն ամրապնդելու և առավել զարգացնելու հայ-իսպանական համագործակցությունը տարբեր ոլորտներում: