Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Փետրվարի 25-ին Ժնևում տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:
Նշվում է՝ գործընկերներն անդրադարձել են հայ-հունական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի: Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում եղբայրական Հունաստանի հետ հաստատված ջերմ հարաբերությունները՝ հիմնված դարերից եկող պատմական կապերի և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա:
Արտգործնախարարները վերահաստատել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելուն ուղղված համատեղ նախաձեռնություններով հադես գալու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ անցյալ տարի հաստատված Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափը գալիս է համալրելու երկկողմ օրակարգը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել եռակողմ ձևաչափի շրջանակներում 2020թ․ ապրիլին Երևանում կայանալիք առաջին գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ:
ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օրերս Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին: