Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Ապրիլի 5-ին ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ Արմեն Սարգսյանը, Ալյոշա Գաբրիելյանն ու Ռիտա Մնացականյանը կրկին հանդիպել են Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի բնակիչների հետ:
Հանդիպման ժամանակ պատգամավորներն անդրադարձել են խմբակցության կողմից իրագործված ծրագրերին և հայտնել օրակարգային մի շարք խնդիրների մասին իրենց կարծիքներն ու տեսակետները:
Ալյոշա Գաբրիելյանն իր խոսքում ընդգծել է կոոպերատիվ տնտեսությունների ստեղծման անհրաժեշտությունը, ինչը պատգամավորի կարծիքով ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու հիմնական նախապայմանն է:
Անվճար կրթությանն անդրադարձել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը: Պատգամավորը ներկայացրել է նաեւ խմբակցության դերակատարությունը Արցախի ճանաչման եւ ազգային արժեքներին տեր կանգնելու գործում:
Ռիտա Մնացականյանը ներկայացրել է սոցիալական ու առողջապահական ոլորտների խնդիրները: Նա խոսել է վերջերս ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի կողմից իրագործվող «Սնունդ» ծրագրին Արցախը ներգրավելու ծրագրի մասին: Պատգամավորը հայտնել է նաեւ, որ դպրոցներում հինգօրյա ռեժիմի ծրագիրն առաջիկայում կիրականացվի նաև Արցախի գյուղերում:
Ելույթներից հետո պատգամավորները պատասխանել են մասնակիցների կողմից հնչեցրած մի շարք հարցերի, որոնցի հրատապը՝ գյուղամիջյան ճանապարահի 3 կմ հատվածի ասֆալտապատումն է:
Հանդիպման մասնակիցները նաեւ իրենց մտահոգությունն են հայտնել քաղաքական դաշտում տարաձայնությունների և երկրի անվտանգությանը դրան անդրադառնալու հիմնահարցով: Ինչին ի պատասխան Արմեն Սարգսյանը նշել է, որ չնայած նրան, որ Արցախի անվտանգությունը կայուն է՝ պետք է զգոն և շրջահայաց լինել: