Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում էին՝ լսելու քաղաքացիներին: Հետպատերազմյան շրջանում անվտանգային համակարգ, տարածաշրջան, արցախահայության կացության խնդիրներ. բնակիչների բարձրացրած մտահոգություններն ու հարցերը շատ էին:
Իսկ թե ի՞նչ պետք է անել, ըստ Իշխան Սաղաթելյանի՝ հստակ է. Ձեւավորել ազգային դիմադրություն, որի շնորհիվ միայն հնարավոր կլինի կանխել Հայաստանի թուրքացումը եւ նոր կապիտուլացիան: Սաղաթելյանի խոսքով՝ խնդիրը այն է, որ ժողովուրդը հիասթափված է ու անտարբեր է դարձել շատ հարցերում, բայց նաեւ նշում է, որ իրենց մեղքի բաժինն էլ կա՝ միգուցե քիչ են խոսում ժողովրդի հետ:
Սեյրան Օհանյանն էլ անդրադառնալով տարածաշրջանում կատարվողին շեշտում է, որ այդ ամենն արդյունքն է այս իշխանությունների ոչ գրագետ ու ոչ լիարժեք կառավարմանը: Նրա խոսքով՝ գործող իշխաննությունների թեթեւ ձեռքով է, որ Թուրքիան այսօր իր հեռահար նպատակներն է իրականանցնում դեպի Մերձավոր արեւելք եւ հարավային Կովկաս:
Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։