Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2018-08-08 16:51
Հասարակություն

ԵԽ-ում սոցիալիստական և դեմոկրատական խմբակցության փոխնախագահի գրասենյակի ղեկավարը հանդիպել է դաշնակցական երիտասարդների հետ

ԵԽ-ում սոցիալիստական և դեմոկրատական  խմբակցության փոխնախագահի գրասենյակի ղեկավարը հանդիպել է դաշնակցական երիտասարդների հետ

Հայաստանում է Եվրոխորհրդարանում գործող «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (European friends of Armenia) բարեկամական խմբի նախկին ղեկավար, ներկայում Եվրոխորհրդարանում սոցիալիստական և դեմոկրատական (S&D ընկերվարական և Ժողովրդավարական) խմբակցության փոխնախագահի գրասենյակի ղեկավար Դիոգո Պինտոն։

Օգոստոսի 7-ին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության նախաձեռնությամբ նա հանդիպել է միության անդամների հետ։

Թեմաները բազմազան էին․ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» խմբի առաքելությունը և աշխատանքները, Եվրոմիության և մասնավորապես Եվրոխրհրդարանի կառուցվածքը, Հայաստան – ԵՄ հարաբերությունները և դրանց հետագա զարգացման հնարավորությունը։ Որպես սոցիալիստական և ժողովրդավարական կուսակցության անդամ, Դիոգո Պինտոն մանրամասն ներկայացրել է իր կուսակցության գաղափարախոսությունը և ժամանակակից աշխարհում վերջինիս ունեցած դերակատարությունը։

Օգտվելով առիթից՝ ներկաները հարցեր են ուղղել ։

Հյուրը եւ հանդիպմանը ներկա երիտասարդները համակարծիք էին, որ Հայաստանում սոցիալական արդարության հաստատումը և ամրապնդումը օրակարգային առաջնահերթություն է, իսկ այդ գործում մեծ դերակատարություն ունի ընկերվարական արժեքներ դավանող երիտասարդությունը: Հենց այս պատճառով բանախոսը հորդորել է երիտասարդներին չնահանջել մարդկանց իրավունքների և սոցիալական արդարության համար պայքարի ճանապարհից:

«Հենց Սոցիալ-ժողովրդավարական գաղափարախոսությունն է թույլ տալիս գտնել հասարակության առջև այսօր ծառացած խնդիրների մեծ մասի բանալին»,- նշել է Պինտոն:

Հանդիպման ավարտին հյուրը պատրաստակամություն է հայտնել ուժերի ներածին չափով աջակցել ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությանը՝ հետագա աշխատանքներում: