|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԱՄՆ-ը համաձայնություն է տվել 8 երկրի` շարունակել իրանական նավթի գնումը նոյեմբերի 5-ին Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումից հետո: Ըստ Bloomberg-ի` այդ երկրների ցուցակում են նաև Հնդկաստանը, Ճապոնիան և Հարավային Կորեան:
Կայքի հաղորդմամբ` պատժամիջոցներից ազատումը ժամանակավոր է, և ԱՄՆ-ն ակնկալում է, որ պատժամիջոցներից ազատված երկրները կշարունակեն առաջիկա ամիսներին նվազեցնել Իրանից նավթի ներկրման ծավալները:
Պատժամիջոցներից ազատված երկրների ցուցակը պաշտոնապես կհայտարարվի նոյեմբերի 5-ին, երբ Իրանի նկատմամբ պատժամիջոցներն ուժի մեջ մտնեն: