Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2019-04-04 20:40
Աշխարհ

Կյանքի միջին տևողությունը աշխարհում աճել է մինչև 72 տարեկան

Կյանքի միջին տևողությունը աշխարհում աճել է մինչև 72 տարեկան
Կյանքի միջին տևողությունը աշխարհում աճել է մինչև 72 տարեկան, ընդ որում կանայք ավելի երկար են ապրում տղամարդկանցից, ասված է առողջապահության համաշխարհային վիճակագրության ամենամյա հաշվետվության մեջ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Հաշվետվության համաձայն, 2000-ից 2016թթ ընկած հատվածում կյանքի միջին տևողությունը աճել է 5,5 տարով, 66,5-ից ցուցանիշը հասցնելով 72 տարեկանի:Ըստ հաշվետվության, կյանքի միջին տևողությունը կախված է մարդու ֆինանսական ապահովության աստիճանից, նրա կենսամակարդակից: Այն պետություններում, ուր մարդիկ ցածր կենսամակարդակ ունեն, կյանքի միջին տևողությունը 18 տարով նվազ է, քան զարգացած երկրներում ապրող մարդկանց կյանքի տևողությունը: