Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում սկսվեց «ԱԺ կանոնակարգ» նոր օրենքի նախագծի քննարկումը: Հիմնական զեկուցող` ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ներկայացրեց նոր օրենքը, նորամուծությունները: Նա նախ նշեց, որ օրինագծի հիմքում դրվել են բացառապես նոր Սահմանադրության դրույթները:
Նորամուծություն է ԱԺ քննիչ հանձնաժողովը, որն ընդդիմության կարևոր գործիքակազմերից է դառնում: Պատգամավորների մեկ քառորդի պահանջով է այն ձևավորվում: Դա այն հարթակն է, որտեղ քննարկվում են հանրությանը հետաքրքրող հարցերը: Այդ հանձնաժողովը կարող է պահանջել լիարժեք տեղեկատվություն, իր նիստերին հրավիրել համապատասխան պաշտոնատար անձանց, կազմվում է զեկույց, որն ուղարկվում է համապատասխան անձանց, նրանք էլ պարտավոր են արձագանքել այդ զեկույցին: Եթե լինեն հարցեր, որ առերևույթ հանցակազմ կպարունակեն, հանձնաժողովի անդամներն ազատ են իրավապահ մարմինների հետ դա քննարկել:
Խմբակցությունների գրավոր հարցապնդումները նույնպես կարող են դառնալ ընդդիմադիրների գործիքակազմ, քանի որ նրանք կարող են դիմել կառավարությանը, և 30 օրվա ընթացքում կառավարությունը պետք է ներկայացնի պարզաբանումներ, որից հետո սկսվում են քննարկումներ այդ հարցապնդման վերաբերյալ: Այստեղ կարող է դրվել նաև որևէ պաշտոնյայի կամ վարչապետի անվստահության հայտնելու հարցը:
Սահակյանը հայտնեց, որ սահմանափակվում է հարցուպատասխանի տևողությունը, ելույթները, արձագանքները, սակայն առաջարկներ լսելուց հետո կարող են նաև փոփոխել տևողույունը: «Հարցուպատասխանի տևողության կրճատումը նախատեսել ենք աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով, որովհետև լինում են ելույթներ, որ մտավարժանքի են նմանվում»,- ասաց նա: