|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մոնիտորինգի կենտրոն կառուցելու մասին համաձայնագրերն իրականացվում են, և Թուրքիան այնտեղ է ուղարկել ռազմական անձնակազմի 60 ներկայացուցչի: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը NTV հեռուստաընկերության եթերում:
«Այժմ մեր անձնակազմից 60 հոգի գտնվում է Ադրբեջանում: Կենտրոնի կառուցման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել, շինարարության հետ կապված մի շարք հարցեր դեռ պետք է լուծվեն: Մեր մարդիկ կաշխատեն ռուսների հետ: Մենք ռուսական կողմի հետ կխոսենք այնտեղ նրանց մնալու տևողության մասին»,- ասել է նա: